Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Գերմանիան 245 միլիոն եվրո կհատկացնի հոլոքոստից տուժածներին

Գերմանիան 245 միլիոն եվրո կհատկացնի հոլոքոստից տուժածներին
11.07.2012 | 13:49

Գերմանիայի իշխանությունները կփոխհատուցեն նախկին ԽՍՀՄ տարածքից հոլոքոստը վերապրած 80 հազար հրեաների: Գերմանիայի կառավարությունը որոշում է ընդունել այդ նպատակով հատկացնել 245 միլիոն եվրո:

Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, նախկին ԽՍՀՄ-ից տուժած հրեաները միանվագ վճարումներ կստանան 2556 եվրոյի սահմաններում և ամենամսյա թոշակ 300 եվրոյի չափով:

Դիտվել է՝ 2526

Մեկնաբանություններ